Սովորական անձնագրերով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ. Եղոյանը` վիզաների հնարավոր ազատականացման մասին
«Երեկ Բորելը հայտարարեց, որ այդ հարցը մտնելու է քննարկման օրակարգ: Ինչպես կգնա այդ քննարկումը, ես չեմ կարող ասել, բայց կարող եմ կանխատեսում անել, որովհետև խոսքը մոտ ապագայի մասին է, ու իմ կանխատեսումը բավականին լավատեսական է, որովհետև ես գիտեմ 27 պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումը և նաև գիտեմ 1, 2 տատանվող պետությունների հետ քննարկումների արդյունքները»,- ասաց նա:
Եղոյանն ընդգծեց, որ եթե Եվրոպական խորհուրդը նման որոշում կայացնի, դա լինելու է Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու որոշում: Ազատականացման տարբերակը, որ դրված է սեղանին, Եղոյանի խոսքով, այն տարբերակն է, ինչ Վրաստանն է ստացել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու ժամանակ:
«Եթե սա լինի՝ կնշանակի, որ վերցնելու եք ձեր սովորական անձնագիրն ու այդ անձնագրով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:
Նմանատիպ հոդվածներ
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Խիտ մառախուղի պատճառով Երևան եկող երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարեն «Զվարթնոցում»: Այս մասին հայտնում են Spu...
Որ ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի ողջ բաժնեմասը․«Հետք»
Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո գրուպ լիմիթիդ» ընկերությունը ցանկանում է ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի ողջ բաժնեմասը: Այս...
Մանրամասներ՝ «օդում մնացած» ինքնաթիռներից
Երևանում վայրէջք չկատարած Մոսկվա–Երևան չվերթն արդեն իջել է Թբիլիսիում։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին քաղավ...
Նախատեսվում է Փոքր կենտրոնում ավտոկայանման համար ավելի բարձր գին սահմանել․ Հարությունյան
Երևանի Փոքր կենտրոնի բեռնաթափմանը միտված աշխատանքների շրջանակում նախատեսվում է նոր մոտեցում կիրառել վճարովի ավտոկայանատե...