ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՑԱԽԱԼ-ի զինվորները գրոհում են Գազայի «Ալ-Շիֆա» հիվանդանոցը
Իսրայելի պաշտպանության բանակն այժմ գրոհում է Գազայի հատվածում գտնվող «Ալ-Շիֆա» հիվանդանոցի ախտորոշիչ վիրաբուժության շենքը։ Այս մասին հայտնում է RT-ի թղթակիցը։
Նրա խոսքով, իսրայելցի զինվորականները բուժհաստատությունում բարձրախոսների միջոցով հիվանդներին ու փախստականներին խնդրում են ոտքի կանգնել և ձեռքերը բարձրացնել, որպեսզի բանակը մտնի ստուգման։
Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը սկսել է գրոհել հիվանդանոցը, և լսվել են կրակոցների ձայներ։ Իսրայելական մեկ այլ հրատարակություն էլ, վկայակոչելով տեղի բնակիչներին, հայտնել է, որ լրացուցիչ տանկեր են տեղակայված Ալ-Շիֆայի շուրջ։
Հիշեցնենք՝ Իսրայելական զինվորականները հայտարարել են, որ գործողություններ են սկսել Գազայի հատվածի «Ալ-Շիֆա» հիվանդանոցում գտնվող արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման զինյալների դեմ:
«Հիմնվելով հետախուզական տեղեկատվության և օպերատիվ անհրաժեշտության վրա՝ Իսրայելի Պաշտպանության ուժերը (IDF) նպատակաուղղված և նպատակային գործողություն են իրականացնում ՀԱՄԱՍ-ի դեմ Ալ-Շիֆա հիվանդանոցի որոշակի տարածքում», - հայտարարել է իսրայելական բանակը:
Հրապարակվել են նաև կադրեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Oդային աննախադեպ ռմբակոծություն». տեսախցիկը ֆիքսել է Իսրայելի կողմից հարվածների պահը
Ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի վերջին հարվածների ժամանակ: Այս մասին հաղորդում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՑԱԽԱԼ-ը մուտք է գործել Գազայի հատվածի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելներ
Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հայտնաբերել են ստորգետնյա թունելների մուտքեր։ Այս մասին «X» սոցիալական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելը շրջափակել է «Իբն Սինա» հիվանդանոցը․ բժիշկները հրաժարվում են կատարել զինվորականների պահանջները
Իսրայելի պաշտպանության բանակը շրջապատել է Ջենին քաղաքում գտնվող «Իբն Սինա» հիվանդանոցը և պահանջում է, որ անձնակազմն ու հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելական տանկերը շրջափակել են Գազայում գտնվող մանկական հիվանդանոցը
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը շրջափակել են Գազայի հատվածում գտնվող Ար-Ռանտիսի մանկական հիվանդանոցի շենքը։ Այս մա...