ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսրայելական տանկերը շրջափակել են Գազայում գտնվող մանկական հիվանդանոցը
Իսրայելի պաշտպանության բանակի տանկերը շրջափակել են Գազայի հատվածում գտնվող Ար-Ռանտիսի մանկական հիվանդանոցի շենքը։ Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Լրատվամիջոցի տվյալներով՝ վերակենդանացման բաժանմունքի երեխաներին փորձում են բուժհաստատությունից տարհանել, սակայն գործընթացը մեծապես բարդանում է շենքի կողքին գտնվող իսրայելական ծանր տեխնիկայի պատճառով։ Հայտնի չէ, թե ներկայումս քանի հիվանդ է գտնվում Ար-Ռանտիսում։
Նշենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերն այս գիշեր ավիահարված են հասցրել մանկական հիվանդանոցին։
Նոյեմբերի 7-ին Գազայի առողջապահության նախարարության ներկայացուցիչը պնդել է, որ իսրայելցի զինվորականները պատրաստվում են գրոհել Գազայի հատվածում գտնվող Ալ-Ռանտիսի մանկական հիվանդանոցը և խնդրել է բուժհաստատության ղեկավարությանը ազատել շենքը։ Այնուհետեւ Գազայի առողջապահության նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը հնարավորինս շուտ միջամտել հիվանդանոցի վրա հարձակումը կանխելու համար:
Համացանցում հրապարակվում են նաև տեսանյութեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Oդային աննախադեպ ռմբակոծություն». տեսախցիկը ֆիքսել է Իսրայելի կողմից հարվածների պահը
Ավելի քան 200 խաղաղ բնակիչ է զոհվել Գազայի հատվածում իսրայելական ուժերի վերջին հարվածների ժամանակ: Այս մասին հաղորդում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՑԱԽԱԼ-ը մուտք է գործել Գազայի հատվածի տակ գտնվող ՀԱՄԱՍ-ի թունելներ
Իսրայելի զինված ուժերը Գազայի հատվածի հյուսիսում հայտնաբերել են ստորգետնյա թունելների մուտքեր։ Այս մասին «X» սոցիալական...
ՀՀ-ն Հնդկաստանից անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի համակարգ է գնում․ Eurasian Times
Հայաստանը Հնդկաստանից գնում է անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի հակադրոնային համակարգ։ Այս մասին գրում է Eurasian...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածի պահը
Իսրայելական բանակը հարվածել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին, մեծ թվով փախստականներ էին ապաստանել։ Այս մասին RT-ի փոխան...