Իսրայելի կառավարությունը այսօր նոր հայտարարություն է արել
Իսրայելական բանակի մարտերը կտեղափոխվեն Գազայի հատվածի հարավ՝ անկլավի հյուսիսային հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ոչնչացումից հետո։ Այսպիսի հայտարարություն է արել Իսրայելի կառավարությունը այսօր՝ նոյեմբերի 15-ին։
Իսրայելի կաբինետի խոսնակը մանրամասներ չի հայտնել։
Ավելի վաղ Al Jazeera հեռուստաալիքը հայտնել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Շեյխ Ռադվան թաղամասի վրա։ Հրթիռակոծության հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ, զոհերի մեծ մասը կանայք և երեխաներ են:
Իրազեկ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն դժգոհ է Գազայի հատվածում իսրայելական բանակի գործողություններից, քանի որ այնտեղ աճում է խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը։ Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ծանր զրույցներ է ունենում Իսրայելի պաշտոնյաների հետ, սակայն Թել Ավիվը չի արձագանքում Սպիտակ տան խնդրանքներին։
Նմանատիպ հոդվածներ
Պաղեստինի վարչապետը կոչով հանդես է եկել
Պաղեստինի վարչապետ Մուհամմեդ Շտայեն կոչ է արել իսրայելական օկուպացիան դադարեցնելու և պաղեստինյան անկախ պետություն ստեղծե...
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանն այլընտրանք ունենան, ռուս խաղաղապահների կարիքն այլևս չի լինի». Օ՛Բրայեն
ԱՄՆ-ն պետք է ապահովի ռուս խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից։ Այս մասին ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Լե...
ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինային՝ դադարեցնել Ռուսաստանի պարտության մասին երազելը․ The Wall Street Journal
ԱՄՆ-ում կոչ են արել դադարեցնել Ուկրաինայում Ռուսաստանի պարտության մասին երազելը, գրում է The Wall Street Journal թերթը:«...
Թարմացված տվյալներ․ Իսրայելի հետ պատերազմի ընթացքում քանի պաղեստինցի է զոհվել
Հոկտեմբերի 7-ից ի վեր սպանված պաղեստինցիների ընդհանուր թիվը գերազանցել է 12 հազարը, հայտնում է Al-Jazeera-ն։3750 մարդ հա...