Իսրայելական բանակը խոցել է «Հըզբոլլահ»-ի անօդաչուներ
Իսրայելական բանակը Լիբանանի տարածքից խոցել է առնվազն 4 անօդաչու թռչող սարք, որոնք արձակել են շիա «Հըզբոլլահ» զինյալները: Այս մասին հայտնել Է Al Hadath հեռուստաալիքը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կամիկաձե անօդաչուները ոչնչացվել են սահմանին մոտենալիս։
Ավելի վաղ «Հեզբոլլահն» իր Telegram ալիքում հայտարարել էր Պրանիտ բնակավայրի զորանոցի շրջանում իսրայելական զորքերի դեմ գործողություն իրականացնելու մասին, որին նոյեմբերի 12-ին այցելել էր հրեական պետության պաշտպանության նախարար Յոավ Գալանտը: Հաղորդագրության մեջ ասվում է, որ շիա գրոհայինները հարձակման ժամանակ օգտագործել են կառավարվող հակատանկային հրթիռներ և խոցել բոլոր թիրախները:
«Հակառակորդը զոհեր և վիրավորներ է ունեցել»,- նշվում է տեքստում:
Գալանտը սահմանին տեղակայված ռազմաբազա այցելելիս Լիբանանի բնակիչներին զգուշացրել է, որ «Հեզբոլլահի» դեմ լայնածավալ պատերազմի դեպքում իսրայելական բանակը պատրաստ է Բեյրութում կրկնել գործողությունը, որն այժմ իրականացնում է Գազայում: