Ամեն ինչ գնում է Ռուսաստանի համար բարենպաստ ելքի․ ԶԼՄ
Ուկրաինայի հակահարձակման ձախողումը, Իսրայելի և պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման միջև հակամարտությունը, ինչպես նաև ԱՄՆ-ում ներքաղաքական խնդիրները նպաստում են Ռուսաստանի կողմից ռազմաճակատում իր նպատակների իրականացմանը: Այս մասին գրում է La Dépêche-ն՝ վկայակոչելով աշխարհաքաղաքականության և Ռուսաստանի հարցերով մասնագետ Կարոլ Գրիմո-Պոտեին։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։
Նրա խոսքով՝ որոշ գործոններ վկայում են այն մասին, որ ամեն ինչ գնում է «Ռուսաստանի համար բարենպաստ ելքի»։
Վերջին մեկ ամսվա ընթացքում մի շարք քաղաքական գործիչներ և ԶԼՄ-ներ նշում են, որ այժմ հասարակության ողջ ուշադրությունը կուղղվի Իսրայելի և Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակին, ուկրաինական հակամարտությունը երկրորդ պլան է մղվել: Կարծիքներ են հնչել, որ այդ կապակցությամբ այժմ Կիևը զգալիորեն ավելի քիչ գումար կստանա արևմտյան դաշնակիցներից։
Անցյալ շաբաթ Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, ելույթ ունենալով իսպանական Մալագայում կայացած Եվրոպական սոցիալիստների կուսակցության կոնգրեսում, հայտարարել էր, որ ԱՄՆ-ի օգնությունն Ուկրաինային, հավանաբար, կնվազի, ուստի Եվրամիության երկրները պետք է քաղաքականապես պատրաստ լինեն փոխհատուցել այն: