ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբավորումների զենքի պահեստին՝ ի պատասխան տարածաշրջանում ամերիկյան ուժերի շարունակվող հրթիռակոծման:
Նրա խոսքով՝ հարվածն իրականացրել են երկու F-15 կործանիչ-ռմբակոծիչներ։
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, սա արդեն երկրորդ գործողությունն է՝ ի պատասխան Իրաքում և Սիրիայում ամերիկյան զորքերի և բազաների վրա չորս տասնյակ հարձակումների։
Ավելի վաղ սիրիական Դեյր-էզ-Զոր նահանգում գտնվող ռազմաբազայում կրակ էին բացել ամերիկյան զինվորականների վրա։
Պենտագոնը նաև խոստովանել է, որ Եմենի ափերի մոտ հութիների կողմից խոցվել է ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքը։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
Իսրայելը հայտնել է, որ մարտերն արդեն «Գազա քաղաքի սրտում» են
Իսրայելական բանակի ստորաբաժանումները կռվում են ՀԱՄԱՍ արմատական կազմակերպության դեմ Գազայի հենց կենտրոնում՝ Պաղեստինի ա...
«Իսրայելը Գազան գրավելու պլաններ չունի». Բլինքեն
Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածը գրավելու պլաններ չունեն: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարա...