ՊՆ փոխգնդապետն ավտոմեքենայով շրջվել է ձորը. կա 1 զոհ, 1 վիրավոր․ ԶԼՄ
Կոտայքի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
Նոյեմբերի 10-ին, ժամը 22։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Բաբաջանյան թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Թ․, ծնված 1975 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ձորը։ Փրկարարները վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և կատարել հովացման աշխատանքներ։
Ինչպես հայտնում է Shamshyan-ը, վթարի հետևանքով Վահան Թ.-ն և նրա ուղևոր, Երևանի բնակիչ 33-ամյա Նելլի Մ.-ն ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Այսօր՝ նոյեմբերի 11-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Նելլի Մ.-ն, գիտակցության չգալով, մահացել է:
Սկզբնաղբյուր կայքի տեղեկություններով՝ վարորդն ու մահացածը ամուսիններ են, իսկ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորմասում, կոչումով՝ փոխգնդապետ է:
[767c709c7ad5c424126ae6a43b85f93b.jpg]
[2d7967e22478d732aa7ebf1ab9643bc7.png]
Նմանատիպ հոդվածներ
Տավուշում մարդատար ավտոմեքենա է արվել․18 ուղևորներն ու վարորդը հասցրել են դուրս գալ
Նոյեմբերի 6-ին, ժամը 15:33-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,...
ՊՆ-ն՝ Սյունիքում զինծառայողներ տեղափոխող մեքենայի կողաշրջման մասին
Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների ՀՀ ՊՆ -ը հաղորդագրություն է տարածել։ «Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Սյունիքի մարզում ՊՆ...
Պատահար` Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում. 5 մարդ ողջ-ողջ այրվել է
Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Շուշի քաղաքում պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին տեղեկ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կոմիտասում ավտոբուսներ են բախվել
Կոմիտասի պողոտայում՝ բարձրացող ուղղության վրա, ավտոբուսներ են բախվել, ավտոբուսներից մեկի ապակին է կոտրվել։Երթևեկությունը...