ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Որն է Երևանում ստեղծված խցանումների պատճառը․ ինչ իրավիճակ է Սարալանջի պողոտայում
Վաղ առավոտից Auroranews-ն ահազանգեր է ստանում, որ Երևանի Սարալանջի պողոտայի և «Բելաջիո» ռեստորանի մոտ՝ թունելի հատվածը երկու կողմից փակ է, ոստիկանության աշխատակիցները կարմիր ժապավենով փակել են հատվածը։
Հասկանալու համար, թե որն է ստեղծված խցանման և թունելը փակելու պատճառն Auroranews-ը կապ հաստատեց Ոստիկանություն, որտեղից մեզ հետ զրույցում նշեցին․ «Երևանի քաղաքապետարանի կողմից շինաշխատանքներ են կատարվում, այդ պատճառով ոստիկանները փակել են տվյալ հատվածը՝ ապահովելով վարորդների և շինարաարություն իրականացնող աշխատակիցների անվտանգությունը»։
Մանրամասներ ճշտելու նպատակով Auroranews-ը կապ հաստատեց նաև Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչի հետ, որտեղից մեզ տրամադրեցին տվյալ հատվածի սխեման։
Մեզ հետ զրույցում հայտնեցին, որ դեֆորմացիոն կարերի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 13-ը ժամը 06:00-ն, փակ է լինելու Սարալանջի պողոտա – Արմենակյան փողոց խաչմերուկից մինչև Սարալանջի պողոտան Հերացու փողոցին կապող ճանապարհահատվածը: Միաժամանակ փակ է լինելու նաև Մյասնիկյան պողոտան Սարալանջի պողոտային կապող թունելը:
[c5a960777fa4d0d84654baf9d7db36f9.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Team Telecom Armenia-ի բաժանորդները մնացել են առանց ինտերնետ կապի: Auroranews-ը զանգեր է ստանում բաժանորդներից: Ընկերութ...
Արցախում պայթյունի հետևանքով մահացածների ընտանիքներին գումար կտրամադրվի․ քաղաքապետարանը քննարկում է
Երևանի քաղաքապետարանում քննարկվում է Արցախում Ստեփանակերտ–Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում պայ...
Ժողովուրդը, եթե անգամ այնտեղ չէ, միևնույնն է՝ այդ հողի ու գույքի տերն է․ Օկամպոն՝ արցախցիների մասին
Հիմա շատ կարևոր է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների վերականգնումը՝ ըստ միջազգային նորմերի: Այս մասին «Արմենպրեսին»...
Տուգանել ամրակապման կանոնները չպահելու դեպքում. Արսեն Թորոսյանը` ՆԳՆ-ին
«Ստորև գրությամբ դիմել եմ Ներքին գործերի նախարարին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախ...