Հասարակություն
Կարևոր
Տուգանել ամրակապման կանոնները չպահելու դեպքում. Արսեն Թորոսյանը` ՆԳՆ-ին
Julya
340 դիտում
«Ստորև գրությամբ դիմել եմ Ներքին գործերի նախարարին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը:
«Հարգելի պարոն Ղազարյան,
Անզեն աչքով իսկ տեսանելի է, որ ներկայումս տրանսպորտային միջոցների վարորդների կողմից զանգվածաբար խախտվում են վարորդների և ուղևորների ամրակապման կանոնները, ինչպես նաև տպավորություն է ստեղծվում, որ Ոստիկանության Պարեկային ծառայությունը այդ իրավախախտման նկատմամբ հանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում, ինչն անթույլատրելի է, քանի որ վթարների ժամանակ չամրակապված վիճակում լինելը բազմապատիկ ավելացնում է ծանր վիրավորման կամ մահվան ելքերը:
Այս իրավախախտման զանգվածային լինելը հատկապես ակնառու է դարձել տրանսպորտային միջոցների դիմացի կողային ապակիների լուսաթափանցելիությունը ապահովելուց հետո»,-գրել է նա և հավելել.
«Խնդրում և առաջարկում եմ Ձեզ սահմանել ժամկետ, որից հետո վարորդների և ուղևորների չամրակապման նկատմամբ Ոստիկանության Պարեկային ծառայության կողմից այլևս հանդուրժողականություն չի դրսևորվի, այդ մասին իրականացնել հանրային իրազեկման միջոցառումներ, որպեսզի որևէ վարորդ չկարողանա պնդել, թե ինքը տեղյակ չի եղել, որ այլևս այդ իրավախախտումների համար տուգանվելու են, չնայած այն հանգամանքին, որ իրականում դրա կարիքը չկա էլ, քանի որ օրենքի այդ պահանջը երբեք էլ չի չեղարկվել:
Ինչպես նաև խնդրում եմ Ձեզ հրահանգավորել Ոստիկանության Պարեկային ծառայությանը այդ ժամկետից հետո իրականացնել խիստ հսկողություն վերոնշյալ իրավախախտումների վերաբերյալ»:

Նմանատիպ հոդվածներ
Որ ընկերությունն է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ Հայաստան»-ի ողջ բաժնեմասը․«Հետք»
Julya
1 րոպե
2,180
Երկու ինքնաթիռ չեն կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոցում»․ պատճառը հայտնի է
Julya
4,765
Քաղաքացիները մնացել են առանց ինտերնետ կապի. ինչն է պատճառը
Julya
1 րոպե
4,150
Սովորական անձնագրերով կարողանալու եք ճամփորդել ԵՄ երկրներ. Եղոյանը` վիզաների հնարավոր ազատականացման մասին
Julya
1 րոպե
301
Ավելին Հասարակություն բաժնից
Վարորդական վկայական ստանալու համար դիմած քաղաքացիներ, ուշադրություն․ փոփոխություններ են կատարվել
1 րոպե
1,577
5.0
Երևանում և որոշ մարզերում երկարատև հոսանքազրկում կլինի
1 րոպե
1,056
Հայաստանին մոտենում է հերթական ցիկլոնը
1 րոպե
768
Ջերմաստիճանը կբարձրանա․ հայտնի է՝ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
1 րոպե
341
5.0