«Իսրայելը Գազան գրավելու պլաններ չունի». Բլինքեն
Իսրայելի իշխանությունները Գազայի հատվածը գրավելու պլաններ չունեն: Այս մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինքենը։
«Այն, ինչ ես լսել եմ Իսրայելի ղեկավարությունից, այն է, որ նրանք մտադիր չեն վերագրավել Գազայի հատվածը, նորից իրենց վերահսկողությունն հաստատել այնտեղ», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերը:
Մինչ այս Իսրայելի կառավարության ղեկավարի ավագ խորհրդական Մարկ Ռեգևը հայտարարել էր, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման նկատմամբ հաղթանակից հետո հրեական պետության անվտանգության ուժերը որոշ ժամանակ ներկա կլինեն Գազայի հատվածում։ Միաժամանակ պաշտոնյան ընդգծել է, որ դա չի նշանակում Գազայի օկուպացիա և ուղղակի վերահսկողություն։
Գազայի հատվածը 1967-2005 թվականներին գտնվել է Իսրայելի վերահսկողության տակ՝ վեցօրյա պատերազմի արդյունքում հայտնվելով դրա տակ։ 2005 թվականին Իսրայելի ղեկավարությունը զորքերը դուրս բերեց Գազայից միակողմանի անջատման ծրագրի շրջանակներում: Երկու տարի անց այդ հատվածում իշխանությունն անցավ ՀԱՄԱՍ-ի ձեռքը։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբ...
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
Հայտնի է, թե ինչ նպատակով է ԱՄՆ-ն միջուկային սուզանավ ուղարկել Պարսից ծոց
Պենտագոնը Պարսից ծոցի տարածաշրջան է ուղարկել USS Florida միջուկային սուզանավը՝ Իրանին զսպելու համար ուժի ցուցադրության շ...