Հարավային Կորեայում ռոբոտը մահացու ճզմել է տղամարդուն՝ վերջինիս շփոթելով բանջարեղենի տուփի հետ
Հարավային Կորեայում ռոբոտը ջախջախել է տղամարդուն, երբ չի կարողացել վերջինիս տարբերել բանջարեղենի տուփից։ Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը՝ հղում տալով հարավկորեական Yonhap լրատվական գործակալությանը:
Նշվում է, որ ռոբոտաշինության ընկերության մոտ 40-ամյա աշխատակիցը զննում էր ռոբոտին, որի սենսորը նախօրեին խափանվել էր։ Ռոբոտ ձեռքը, շփոթելով տղամարդուն բանջարեղենի տուփի հետ, բռնել է նրան և սեղմել կոնվեյերային գոտուն՝ ճզմելով նրա դեմքն ու կրծքավանդակը։
Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվել։
Yonhap-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել պղպեղի դասակարգման գործարանում։ Մահացածը ստուգում էր ռոբոտի սենսորների աշխատանքը նոյեմբերի 8-ին նախատեսված փորձնական մեկնարկից առաջ։ Ռոբոտը պետք է բարձրացներ պղպեղի տուփերը և դրանք դներ ծղոտե ներքնակների վրա:
Փորձարկումներն ի սկզբանե նախատեսված էին նոյեմբերի 6-ին, սակայն ռոբոտ ձեռքի սենսորի հետ կապված խնդիրների պատճառով դրանք հետաձգվել էին:
Միջադեպից հետո Donggoseong արտահանող գյուղատնտեսական համալիրի, որին պատկանում է գործարանը, խոսնակը հրապարակել է հայտարարություն, որում համալիրը կոչ է արել «ճշգրիտ և անվտանգ» համակարգ ստեղծել:
Մարտին նմանատիպ դեպք տեղի ունեցավ Հարավային Կորեայում, երբ ավտոպահեստամասերի գործարանի 50-ամյա աշխատողը ծանր վիրավորվեց՝ հայտնվելով ռոբոտ ձեռքի ճանապարհին։
Նմանատիպ հոդվածներ
40 հոգանոց խումբը բահերով, քարերով դաժան ծեծի են ենթարկել ռեստորանի տիրոջը. ինչ է հայտնի Աշտարակի կրակոցների գործով
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել՝ «Աշտարակի ձոր»-ի աղմկահարույց կրակոցների գործով անցնող համայնքի ղեկավարները ինչ ց...
Լոնդոնում պղծվել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրը
Լոնդոնի շրջաններից մեկում՝ Իլինգում, սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած բացումից 10 օր անց պղծվել է Հայոց ցեղասպանության հուշ...
Ուր պետք է դիմեն արցախցիները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար
Նոյեմբերի 6-ից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստաց...
Հիմնավոր կասկածներ կան, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը
Հիմնավոր կասկածներ են առաջացել, որ Ստեփանակերտի մայր եկեղեցու գմբեթներից հանվել են խաչերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջու...