ՀԱՄԱՍ շարժման խոսնակը հայտարարություն է տարածել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պաշտոնական խոսնակ Ուսամա Համդանը մի շարք հայտարարություններ է արել: Այս մասին գրում է Pars Today–ի ռուսական թելեգրամյան ալիքը:

 

Ըստ հայտարարության՝ Համդանը նշել է, որ Գազան անցած գիշեր դարձել է պատմության մեջ իսրայելական ​​ռեժիմի կողմից իրականացված ամենամեծ ջարդի թիրախը։ 
 

«Ոչ մի ողջամիտ մարդ չի հավատա պնդումներին, որ հիվանդանոցներն օգտագործվում են որպես հրթիռների արձակման կենտրոններ։ Ես հրավիրում եմ ՄԱԿ-ի ներկայացուցիչներին այցելել Գազայի հատվածի հիվանդանոցներ և տեսնել օկուպացիոն (Խմբ.՝ իսրայելական) բանակի ստերը»,– հայտնել է Համդանը: 


Նա նշել է, թե իսրայելական բանակը տեղում ռազմական ձախողումներ է ապրում և փորձում է դա քողարկել ստով: 
 

«ԱՄՆ-ն Իսրայելին տոննաներով զինամթերք է մատակարարում մեր ժողովրդին ռմբակոծելու համար: Իսրայելը հարվածում է հիվանդանոցներին և բժշկական կենտրոններին՝ մեր ժողովրդին այս հողերից հեռացնելու համար»,– ասել է նա:

Պատահարներ