Պակիստանը կարևորում է Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ հարաբերությունների զարգացումը. ՌԴ-ում դեսպան
Իսլամաբադը մեծ նշանակություն է տալիս Երևանի, Մոսկվայի և Բաքվի հետ կապերի ամրապնդմանը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում Պակիստանի դեսպան Ֆեյսալ Նիյազ Թիրմիզին։
Անդրադառնալով Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և պատմության մեջ առաջին անգամ Պակիստանում Հայաստանի դեսպանի նշանակմանը՝ դիվանագետն ընդգծել է, որ Հայաստանը, Ադրբեջանը և Կովկասը շատ ընդհանրություններ ունեն Պակիստանի հետ։
Դեսպանը հավելել է՝ Պակիստանի, Հայաստանի և ամբողջ Կովկասյան տարածաշրջանի միջև բազմաթիվ հեռանկարներ կան, նաև Պակիստանում բնակվում են զգալի թվով հայեր։ Նրա խոսքով՝ Երևանի և Իսլամաբադի միջև գործարար կապերը և մարդկանց միջև շփումները ներկայում զարգանում են։
Նմանատիպ հոդվածներ
Ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն
Այսօր վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում, հայտնել է «Arma...
ՀԷՑ-ը` մինչև կառավարման փոփոխությունը․ ինչ է ցույց տալիս խոշոր հարկատուների ցանկը
Օգոստոսի 3-ին Ազգային ժողովի նիստում ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ մինչև ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի...
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն
Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տարանցիկ կուղարկվի 14 վագոն ցորեն։Ինչպես հաղորդում է APA-ն, ցորենով բեռնված վագո...
Պուտինը խստացրել է միգրանտների արտաքսման հիմքերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որով զգալիորեն ընդլայնվում են այն իրավախախտումների ցանկը, որոնց հ...