ՑԱԽԱԼ–ը ՀԱՄԱՍ–ի դեմ պատերազմի առաջին 5 օրվա ընթացքում 6000 ռումբ է նետել Գազայի հատված
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Ուսամա Համդանը հայտարարել է, որ ռմբակոծության ժամանակ իսրայելական բանակը մոտ 35 հազար տոննա պայթուցիկ է նետել Գազայի հատվածի վրա, գրում է РБК–ն:
Հոկտեմբերին ՑԱԽԱԼ–ը հայտարարեց, որ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմի առաջին հինգ օրվա ընթացքում 6000 ռումբ է նետել Գազայի հատվածում խմբավորման թիրախների վրա: Ջաբալիայի փախստականների ճամբարին իսրայելական ավիահարվածից հետո The Guardian-ը, մասնավորապես, վկայակոչելով ՄԱԿ-ի զենքի նախկին փորձագետ Քրիս Քոբ-Սմիթին, գրել է, որ իսրայելական բանակը կարող է օգտագործել GBU-31 կամ GBU 56 կառավարվող ռումբեր (երկուսն էլ կշռում են մոտ 2000 ֆունտ կամ 900 կգ): The New York Times-ը նաև հայտնել է, որ Իսրայելը կարող էր օգտագործել առնվազն երկու 2000 ֆունտ կշռով ռումբ Ջաբալիայի ավիահարվածի ժամանակ:
Համեմատության համար նշենք, որ Հիրոսիմայի վրա նետված ատոմային ռումբի թողունակությունը գնահատվում է 13-ից 15 կիլոտոննա (հազար տոննա) տրոտիլ:
Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած վերջին հաղորդագրության մեջ նշվում է, որ հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան 10 000 մարդ է զոհվել, որից 4104-ը՝ երեխա: