ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քադիրովը ցուցադրել է նախկին վագներականների մարզումները «Ախմատի» կազմում

Ներկայումս «Վագներ» ՄՌԿ–ի նախկին մարտիկների մի մեծ խումբ ինտենսիվ վերապատրաստման դասընթաց է անցնում հայտնի «ԱԽՄԱՏ» հատուկ նշանակության ջոկատների կազմում։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը՝ հրապարակելով նաև տեսակադրեր:

 

«Օպերատիվ մարտական ​​առաջադրանքներ կատարելուց առաջ տղաները պետք է անցնեն մարտական ​​կոորդինացում։ Սա զգալիորեն կբարձրացնի նրանց արդյունավետությունը շփման գծում»,– գրել է նա։ 
⠀ 
«Անկեղծորեն հաջողություն եմ մաղթում զինվորներին՝ ծառայելու ի շահ մեր մեծ հայրենիքի՝ Ռուսաստանի: «Ախմատ»–ը ուժ է:Ալլահ Աքբար»,– գրել է նա:

Քաղաքականություն