Նուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը վնաuվածքներ է ստացել
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 97 երթուղին սպասարկող «Zhong Tong» մակնիշի ավտոբուսը վարորդը մեքենան կայանել է, ապա իջել, հայտնում է Shamshyan.com-ը։
Վարորդը սուրճ է գնել և այդ ժամանակ նկատել է, որ ավտոբուսը հետըթնաց շարժվում է՝ կոտրելով գազախողովակներ ու հայտնվում է ձորակում:
Տեղում վարորդին ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ վարորդը երբ նկատել է, որ ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում, վազել է, փորձել է մտնել ավտոբուսի մեջ, որպեսզի այն կանգնեցնի, սակայն վնասվածքներ է ստացել, այժմ պարզվում է՝ ավտոբուսի՞, թե՞ երկաթե խողովակներին բախվելու հետևանքով:
Դեպքի փաստով ոստիկանության Նուբարաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
15 հոգու կյանք խլած կրակոցների հեղինակը հայր ու որդի են. նոր մանրամասներ
Կիրակի օրը Սիդնեյի հայտնի Բոնդի Բիչ լողափում տոնակատարության ժամանակ տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է 15 մարդ:...
Երևանում լեհական ֆուտբոլային ակումբի 3 երկրպագուներ տեղափոխվել են հիվանդանոց
Այսօր ժամը 03:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությա...
Ղազախստանը պարզել է AZAL ինքնաթիռի կործանման հնարավոր պատճառը
AZAL ինքնաթիռը, ենթադրաբար, վնասվել է մարտագլխիկների բեկորներից, որոնց ինքնությունը դեռևս պարզված չէ, ասվում է Ղազախստան...
Խոշոր հրդեհ Նուբարաշենում. կան տուժածներ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...