Ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը՝ դեկտեմբերի 21-ին
Վաղը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով, ազդարարելով աստղագիտական ձմռան սկզբի մասին, որը կձգվի մինչ գարնանային գիշերհավասար (մոտական՝ 2026 թվականի մարտի 20-ին): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Այդ օրը կոչվում է ձմեռային արևադարձի օր և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը: Երևանում արևածագը կդիտվի 08:20, արևամուտը 17:39, ցերեկվա տևողությունը կկազմի ընդամենը 9 ժամ 19 րոպե:
Դրանից հետո Արեգակն ամեն օր ավելի ու ավելի բարձր հետագծով կհատի երկինքը, որի շնորհիվ ցերեկվա տևողությունն աստիճանաբար կսկսի երկարել՝ մինչև տարեվերջ Երևանում ավելանալով 3 րոպեով»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Թոքաբորբի և սուր շնչառական վարակների աճ՝ Հայաստանում
Հանրապետությունում սուր շնչառական վարակներով պայմանավորված շարունակում է գրանցվել հիվանդացության ակտիվություն։ ՀՀ առողջա...
Ձյուն, մերկասառույց․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. եղանակը՝ ՀՀ-ում
Առավոտյան ժամերին Հայաստանի Հանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Տեղեկությունը հայտնում է Հիդ...
ՀէՑ-ը հոսանքազրկված հասցեների վերաբերյալ հայտարարություն է արել
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» Ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է. «Վարդաշեն» 110/35/6 կՎ Ենթակայանի 6 կՎ փակ բաշխ...
Ռուբլին կտրուկ թանկացել է․ փոխարժեքը՝ դեկտեմբերի 20-ին
Rate.am-ում դեկտեմբերի 20-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 381 դր...