ԵՄ երկրների առաջնորդները չկարողացան համաձայնության գալ ի օգուտ Կիևի. Politico
Բրյուսելում կայացած գագաթնաժողովում Եվրամիության երկրների առաջնորդները չկարողացան համաձայնության գալ ի օգուտ Կիևի ՌԴ սառեցված ակտիվների առգրավման շուրջ, ինչը «լուրջ ձախողում» էր Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի համար: Այս մասին գրում է Politico հրատարակությունը:
Փոխարենը, ԵՄ երկրները պայմանավորվել են Ուկրաինային ֆինանսավորել 90 միլիարդ եվրոյի հավաքական վարկերի միջոցով: Թեև համաձայնությունը բոլորին թույլ է տալիս հայտարարել հաղթանակի մասին, սա այն լուծումը չէր, որին ձգտում էին Գերմանիան և Եվրահանձնաժողովը գագաթնաժողովի նախաշեմին:
Հավաքական պարտքային փոխառությունների օգտագործումը ձեռնտու է Հարավային Եվրոպայի երկրներին, սակայն ոչ Գերմանիային և Հյուսիսային Եվրոպայի երկրներին, որոնք ավանդաբար դեմ են եղել նման մեխանիզմին՝ ֆինանսական ռիսկերի մտավախության պատճառով։
Որպես զիջում Գերմանիային՝ ԵՄ առաջնորդները թույլ են տվել ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հնարավորությունը Ուկրաինայի վարկերը հատուցելու համար, սակայն այս հարցը դեռ պետք է քննարկվի ապագայում:
Միևնույն ժամանակ, Բելգիայի վարչապետ Բարտ դե Վեվերի դիմադրությունը ՌԴ ակտիվների առգրավման պլանին նրան դարձրել է «վտարյալ» Եվրոպական խորհրդում:
Եվրամիությունում արգելափակված է շուրջ 210 միլիարդ եվրոյի ռուսական ակտիվ, որից 185 միլիարդ եվրոն՝ Բելգիայում: Եվրահանձնաժողովն առաջարկում էր այդ ակտիվների առգրավման սխեմա՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար: Բելգիայի կառավարությունն այլ երկրներից պահանջում էր հնարավոր վնասների փոխհատուցման երաշխիքներ այն դեպքում, եթե Ռուսաստանը դատարանով հաջողությամբ բողոքարկի բելգիական իշխանությունների գործողությունները, սակայն այդ պահանջները մերժվել են:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...