Թրամփը հայտարարել Է Ուկրաինայի հարցով հաջորդ բանակցությունների մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել Է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլի մասին: Շուտով նա կմեկնի Ֆլորիդա, հայտնում են լրատվամիջոցները:



«Թրամփը հայտարարել է Ֆլորիդա մեկնելու մասին, որտեղ տեղի կունենան Ուկրաինայի հարցով բանակցությունները», - գրում Է ՏԱՍՍ-ը: Axios-ի տվյալներով՝ բանակցություններին կարող են մասնակցել Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականները:



Ավելի վաղ Թրամփն Ուկրաինայի հակամարտությունը քննարկել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ: Այն ժամանակ առաջնորդները փոխանակվեցին հետագա քայլերի գնահատականներով և պայմանավորվեցին ամուր կապեր պահպանել Ուկրաինական օրակարգի շուրջ՝ այն կապելով եվրատլանտյան տարածքի անվտանգության հետ։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ ուղղված է ոչ թե հրադադարին, այլ խաղաղությանը և երկարաժամկետ արդյունքին։

Պատահարներ