ՊԵԿ-ը՝ այս տարվա կոռուպցիայի դեմ պայքարի մասին. աննախադեպ մեծ թափ է հավաքել
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն 2025 թվականի ընթացքում, իր լիազորությունների շրջանակում, շարունակում է հետևողական և անզիջում պայքարը կոռուպցիայի դեմ։
Մասնավորապես, Կոմիտեի աշխատակիցների մասնակցությամբ կոռուպցիոն միջադեպերը կանխարգելելու և բացառելու նպատակով՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից տարվա ընթացքում իրականացվել են մի շարք նպատակային միջոցառումներ։
Կոռուպցիոն մեխանիզմների կանխարգելմանն ուղղված գործողությունների արդյունքում վարչության կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել 20 հաղորդում, իսկ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ԱԱԾ և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե ներկայացվել է 8 գրություն։ Բացի այդ, ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն, որից 78-ն ավարտվել է կարգապահական պատասխանատվությամբ։
Մասնավորապես, կիրառվել են նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, ընդհուպ մինչև՝ ծառայության դադարեցում։ Ի դեպ, այս պահին 20 հաղորդումներով իրականացվում է նախաքննություն։
2025 թվականի ընթացքում շուրջ 230 տեղեկանք է ուղարկվել ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչություն և Հետաքննության ու օպերատիվ հետախուզության վարչություն, որոնց մասով իրականացվել է վարչարարություն։
«Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից 2025 թվականի ընթացքում ՀՀ դատախազություն ուղարկված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդումների թիվն աննախադեպ է եղել վարչության ստեղծման օրվանից ի վեր։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ վկայում է, որ Ներքին անվտանգության վարչությունը ոչ միայն իրականացնում է առերևույթ հանցագործությունների հայտնաբերման և կանխմանն ուղղված աշխատանքներ, այլև հետևողականորեն ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքագրման և առերևույթ հանցանքի մասին իրավասու մարմիններին հաղորդում ներկայացնելու ուղղությամբ։
Կոռուպցիայի դեմ պայքարի կարևորությունը հաշվի առնելով՝ 2025 թվականի ընթացքում ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից նախաձեռնվել և իրականացվել են տեխնոլոգիական բազմաթիվ բարեփոխումներ՝ ուղղված վերահսկողական մեխանիզմների կատարելագործմանը, տեղեկատվական անվտանգության բարձրացմանն ու ներքին կարգապահության ամրապնդմանը։ Մասնավորապես, ընթացիկ տարում արդիականացվել և հզորացվել է ՊԵԿ-ում առկա տեսահսկման համակարգը, իսկ 2026 թվականից, արհեստական բանականության (AI) վերլուծիչների ինտեգրման արդյունքում, Կոմիտեն կունենա առավել արդյունավետ տեսահսկման և վերլուծական հնարավորություններ։
Պետական եկամուտների կոմիտեն համակարգային քայլերով շարունակելու է օրինականության ապահովմանը, թափանցիկության բարձրացմանն ու հանրային վստահության ամրապնդմանն ուղղված աշխատանքները»,-ասվում է ՊԵԿ հաղորդագրությունում:
Նմանատիպ հոդվածներ
Օդի որակը և ֆիզաշխարհագրական գործոնները. Լևոն Ազիզյանը՝ Երևանի, Թբիլիսիի, Բաքվի մասին
Քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը,...
Օդի որակի խնդիրը Երևանում քննարկվում էր դեռևս 80-ականներին. Ավինյան
Մեր նախընտրական ծրագրում առաջին կետը, որ գրել էինք օդի որակի վերաբերյալ, այն էր, որ մենք Երևան քաղաքում բոլոր վարչական շ...
Երևանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան
Երևանի Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյան
Մեկ ամսում Կիևը լքել է 600 հազար բնակիչ․Կլիչկո
Ուկրաինայի մի շարք տարածաշրջաններում բնակչությունը բախվում է ջրամատակարարման, ջեռուցման և էլեկտրաէներգիայի լուրջ խնդիրնե...