Երբ կբացվի հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների համար․ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է
Երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման հստակ ժամկետ դեռ չկա։ Այդ մասին է վկայում ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրությունը` ի պատասխան Sputnik Արմենիայի հարցման։
Ավելի վաղ «Bloomberg» գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան դիտարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանի բացման հնարավորությունը: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է 2026 թվականին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում «խորհրդանշական քայլերի» գնալ:
Կայքը հարցում էր ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով գնահատել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլը, նախանշել սահմանի, առաջին անցակետի բացման հնարավոր ժամկետները, ինչպես նաև ակնկալվող տնտեսական էֆեկտը։ Բացի այդ, արդյոք նախապատրաստվում են Թուրքիայի նախագահի հայաստանյան հնարավոր այցին։
Ի պատասխան ԱԳՆ-ն հայտնել է, որ նշված հարցադրումների կապակցությամբ եղել են մի շարք հրապարակային անդրադարձներ` մատնանշելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` դեկտեմբերի 9-ի ելույթը, ԵԱՀԿ նախարարական հանդիպման և «Օրբելի. խաղաղության և բազմակողմ համագործակցության կառուցում» միջազգային համաժողովի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ելույթները: Թուրքիայի նախագահի հնարավոր այցի և 2026 թվականի մայիսին Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովին մասնակցելու հարցը գերատեսչությունն առաջարկել է դիտարկել վարչապետի` նոյեմբերի 4-ի ելույթի, ինչպես նաև Ազգային ժողովում հոկտեմբերի 27-ին ԱԳ նախարարի տված պատասխանների համատեքստում։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
Ձևիստները Սյունիքում պարզել են, որ մեր հարևանն Ադրբեջանն է․ Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեր ձևով»...