Մենք հիասթափված ենք․ պետք է մոռանանք այս խաղը․ Հենրիկ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով «Բոլոնիայից» կրած պարտությունը (1-1, 2-3)։
«Իհարկե, մենք պետք է ավելի շուտ վճռեինք հանդիպման ելքը: Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, քանի որ նույն կերպ պարտվեցինք նաև «Ատլետիկոյի» դեմ խաղում։ Մենք հիասթափված ենք: Պետք է աշխատենք խաղի կառուցվածքի վրա, որպեսզի հանդիպումն ավելի շուտ ավարտենք՝ հաշվի առնելով, որ ստեղծում ենք այդքան շատ գոլային պահեր։
Պետք է մոռանանք այս խաղը։ Կա հիասթափություն, բայց մենք պետք է կենտրոնանանք «Ատալանտայի» դեմ խաղի վրա: Պետք է օգտագործենք մեր հնարավորությունները՝ առաջ շարժվելու համար», - Հենրիխ Մխիթարյանի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչում «Բոլոնիան» կմրցի «Նապոլիի» հետ։ Հավելենք՝ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Նմանատիպ հոդվածներ
Էդուարդ Սպերցյանը՝ աղմկահարույց լուրերի կենտրոնում
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անունը կրկին հայտնվել է աղմկահարույց լուրերի կենտրոնու...
Հայկական սպորտը այսօր գոյատևման ռեժիմում է․ Նազարյան
Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ֆեյսբուքում գրել է․ «Մարզական ֆեդերացիաները և ակումբները՝ բացա...
Ձանձրալի, երես առած երեխա․ UFC-ի մարզիկը՝ Ծառուկյանի հասցեին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համար Փեդի Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել նույն քաշային կարգի առաջատար Արմա...
Մբապեն կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով ակումբի պատմական ռեկոր...