Պատերազմները սովորաբար ավարտվում են երկու եղանակով. Ռուբիո
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ պատերազմները, սովորաբար, ավարտվում են կա՛մ մեկ կողմի կապիտուլյացիայով, կա՛մ բանակցային կարգավորմամբ։ Նա հավելել է, որ մոտ ապագայում Ռուսաստանի կամ Ուկրաինայի կողմից կապիտուլյացիա չի սպասվում, ուստի միակ տարբերակը բանակցային կարգավորումն է։
«Պատերազմները սովորաբար ավարտվում են երկու եղանակով՝ մեկ կողմի կողմից մյուսի նկատմամբ կապիտուլյացիայով կամ բանակցային կարգավորմամբ։ Մենք մոտ ապագայում չենք տեսնում որևէ կողմի կապիտուլյացիա, ուստի միայն բանակցային կարգավորումն է մեզ հնարավորություն տալիս ավարտել այս պատերազմը։
Բանակցային կարգավորումը պահանջում է երկու բան՝ երկու կողմն էլ պետք է ինչ-որ բան շահի դրանից կամ զիջի։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ի՞նչ կարող է տալ Ռուսաստանը և ի՞նչ է ակնկալում ստանալ, ի՞նչ կարող է տալ Ուկրաինան և ինչ է ակնկալում ստանալ։ Վերջնական արդյունքում որոշումը կախված կլինի Ուկրաինայից և Ռուսաստանից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից։ Սա այն դերն է, որը մենք փորձում ենք խաղալ այս գործընթացում, և այդ պատճառով էլ դուք տեսնում եք այսքան շատ հանդիպումներ, որոնք տեղի են ունենում հիմա։
ԱՄՆ-ն փորձում է պարզել, թե ինչպիսի կարգավորման պայմաններ կարող են ընդունել Ռուսաստանը և Ուկրաինան՝ իրենց դիրքորոշումները մերձեցնելու և համաձայնության հասնելու համար»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է ԵԱՏՄ շրջանակներում փոխադարձ համագործակցության՝ ի նպաստ կայուն զարգացման: Այս մասին հայտարարել է ՀՀ վ...
Հետաքրքիր է՝ էս մարդիկ լուսնից են իջել. Թունյանը մեկնաբանել է Ադրբեջանից բենզինի ներմուծումը
Ուրեմն, Ադրբեջանից ընդամենը 1.5 մլն դոլարի բենզին է ներկրվել Հայաստան, ոմանք մի վայնասուն են դրել՝ թե բա՝ էս ի՜նչ եք անո...
Կառավարությունը հերքում է քաղաքացիներին գումար բաժանելու մասին լուրերը
Սոցիալական մեդիայում, մասնավորապես ՏիկՏոկի նորաստեղծ էջերի միջոցով, տարածվում է կեղծ տեղեկություն այն մասին, թե իբր Կառա...
Իրանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված Թրամփի ծրագրին
Իրանը դեմ է Ադրբեջանի երկու հատվածները միացնող Հարավային Հայաստանով տարանցիկ միջանցք ստեղծելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի...