Երևանի քաղաքապետարանը հորդորում է զերծ մնալ թափոնների այրումից
Երևանում յուրաքանչյուր տարի ձմեռային ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմաններով պայմանավորված դիտվում է օդում փոշու պարունակությունների աճ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Այս ժամանակահատվածում մթնոլորտն աղտոտող հիմնական աղբյուրներին ավելանում է ջեռուցման նպատակով վառելիքի տարբեր տեսակների, թափոնների այրումը, որը բերում է օրգանական փոշու, ծխի ավելացմանը օդում։
Հորդորում ենք քաղաքացիներին զերծ մնալ արտադրության, սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում, դրանց այրման համար չնախատեսված այլ վայրերում կամ վառարաններում այրելուց, քանի որ այս գործողություններն արգելված են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, և առաջացնում է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 85․1 հոդվածով նախատեսված պատասխանատվության։
Նմանատիպ հոդվածներ
Ֆինասների նախարարը մեկնաբանել է հետվճարների վերաբերյալ տեղեկությունները
Սիրելինե՛րս, վերջին երկու օրերի ընթացքում շրջանառվում է տեղեկատվություն առ այն, որ մենք նախկինում մանիպուլացրել ենք...
Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբ
Իրազետ քաղաքացիների միավորումից հայտնում են․Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ...
Տեր Վրթանես քահանա Բաղալյանին կստենտավորեն. Հայր Զաքարիա
Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր...
Հայր Զաքարիան մանրամասներ է հայտնել տեր Վրթանես քահանա Բաղալյանի առողջական վիճակից
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանի սիրտը ստենտավորել են։ Այս մասին NEWS.am–ին...