Երևանն ամենախոցելին է, Բաքուն ունի ամենաբարենպաստ բնական պայմաններն օդի ինքնամաքրման համար. Ազիզյան
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Օդի որակը և ֆիզաշխարհագրական գործոնները Երևան, Թբիլիսի, Բաքու․ քաղաքների օդի որակի վրա մեծ ազդեցություն ունեն ոչ միայն մարդածին գործոնները, այլև ֆիզաշխարհագրական պայմանները՝ ռելիեֆը, օդափոխությունը, գերիշխող քամիները, ծովի կամ հովտի ազդեցությունը։
Ֆիզաշխարհագրական գործոնների տեսանկյունից Հարավային Կովկասի երեք մայրաքաղաքներից՝
Բաքու, լավագույն բնական օդափոխություն
- Կասպից ծովի անմիջական ազդեցություն։
- Մշտական ուժեղ քամիներ (խազրի, գիլավար)։
- Բաց և հարթ ռելիեֆ։
Թբիլիսի, միջին պայմաններ
- Գտնվում է Կուր գետի հովտում որը գործում է որպես բնական օդային միջանցք։
- Գետի ուղղությամբ ձևավորվում են տեղային քամիներ, որոնք նպաստում են օդի մասնակի փոխանակմանը և տեղափոխմանը։
- Լեռներով մասամբ շրջապատված։
Երևան, օդի աղտոտման կուտակման բարձր ռիսկ
- Փակ Արարատյան գոգավորություն։
- Թույլ քամիներ։
- Աշնան վերջ և ձմռան սկիզբ հաճախակի ջերմային ինվերսիաներ։
Եզրակացություն
Ֆիզաշխարհագրական տեսանկյունից Երևանն ամենախոցելին է, Թբիլիսին՝ միջին, իսկ Բաքուն ունի ամենաբարենպաստ բնական պայմաններն օդի ինքնամաքրման համար»։

Նմանատիպ հոդվածներ
Տեր Վրթանես քահանա Բաղալյանին կստենտավորեն. Հայր Զաքարիա
Սիրելինե՛ր, Տ. Վրթանես քհն. Բաղալյանի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն սիրտը: Այս մասին հայտնում է Հայր...
Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբ
Իրազետ քաղաքացիների միավորումից հայտնում են․Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մայր Աթոռի տարածքում տեղի է ունեցել երկու հակընդդեմ...
Երևանյան կանգառներում հայտնվում են էլեկտրոնային չվացուցակի էկրանները. Տիգրան Ավինյան
Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի փոխարեն ներկրվել է 42 սարքավորում: Այս մասին հայտնել է «Երևան քաղաքի կառավարման տե...
Խիստ պայմաններ կլինեն. Ավինյանը զգուշացրեց կառուցողապատողներին
Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ ընդունված որոշմամբ տարբերակում է դրվում և խստացվում են ա...