Հայկական սպորտը այսօր գոյատևման ռեժիմում է․ Նազարյան
Բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը ֆեյսբուքում գրել է․
«Մարզական ֆեդերացիաները և ակումբները՝ բացառությամբ 1–2 դեպքի, զբաղված են ոչ թե զարգացմամբ, այլ՝ պարզապես գոյատևելով։ Նման վիճակում գտնվող կառույցի գլխավոր խնդիրը ոչ թե 5 կամ 10 տարվա ռազմավարությունն է, այլ՝ ևս մեկ շաբաթ, ևս մեկ ամիս դիմանալը։ Այս պայմաններում ռազմավարությունները մնում են թղթի վրա։
5–10 տարվա ծրագրերը դառնում են կենացներ, ցանկությունների ցուցակներ, որովհետև գոյատևման փուլում գտնվող համակարգը չի կարող երկարաժամկետ նպատակներ ձևավորել։ Ամբողջ ներուժը ծախսվում է այսօրվա խնդիրները մի կերպ լուծելու վրա։
Զարգացման համար ռեսուրս պարզապես չի մնում։ Հայաստանում սպորտը որպես ոլորտ դեռ չի կայացել։ Այն չունի ձևավորված, ուժեղ համայնք։ Եվ երբ ոլորտը չունի համայնք, նրա խնդիրները պետության օրակարգում հայտնվում են ամենավերջում։ Մյուս ոլորտներում համայնքները ավելի կազմակերպված են, ավելի բարձր ձայն ունեն և կարողանում են մասամբ պաշտպանել իրենց շահերը, ստանալ արտոնություններ:
Սպորտը այդ ձայնը դեռ չունի։ Եթե ուզում ենք զարգացում, պետք է նախ ազնվորեն ընդունենք իրականությունը. գոյատևման ռեժիմից զարգացում չի ծնվում»,- գրել է Արթուր Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մենք հիասթափված ենք․ պետք է մոռանանք այս խաղը․ Հենրիկ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանո...
Էդուարդ Սպերցյանը՝ աղմկահարույց լուրերի կենտրոնում
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի անունը կրկին հայտնվել է աղմկահարույց լուրերի կենտրոնու...
Ձանձրալի, երես առած երեխա․ UFC-ի մարզիկը՝ Ծառուկյանի հասցեին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համար Փեդի Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել նույն քաշային կարգի առաջատար Արմա...
Մբապեն կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով ակումբի պատմական ռեկոր...