
Ռադիոհաղորդավարին սպանել են ուղիղ եթեր հեռարձակելու ժամանակ

Ռադիոհաղորդավար Խուան Ջումալոնը, որը հայտնի է նաև որպես Ջոնի Ուոքեր անունով, սպանվել է իր տանը՝ ուղիղ եթեր հեռարձակելու ժամանակ: Նա եթերում է եղել Ֆիլիպիններում գտնվող իր տնային ստուդիայից:
Մարդասպանը մտել է ռադիոհաղորդավարի տուն և ստիպել նրան եթերից հեռանալ։ Նա նշել է, որ հաղորդավարը ցանկանում էր «կարևոր բան հայտարարել»։ Այնուհետև մարդասպանը կրակել է Ջումալոնի վրա և լքել նրա տունը: Հաղորդավարի կինը նրան տեղափոխել է հիվանդանոց, սակայն արդեն ուշ էր՝ տղամարդը մահացել է։
Ֆիլիպինների իրավապահները հայտարարել են հետաքննություն սկսելու մասին։ Նրանք հրապարակել են կասկածյալի դիմանկարը։ Պարզվել է, որ նա 40 տարեկանից բարձր տղամարդ է: Հանցագործը դեպքի վայրից փախել է մոտոցիկլետով։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը տեղեկություն չունի ռադիոհաղորդավարի հասցեին սպառնալիքների մասին։