ԼՂ-ից մուտք գործած մեքենաների համար հնարավորություն կտրվի ԱՊՊԱ պայմանագիր կնքել 50 տոկոս զեղչով
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են` ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագիր չունեցող ավտոմեքենաների էական ներհոսքը հաշվի առնելով և նկատի ունենալով տեղահանվածների սոցիալական վիճակը՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն որոշել է ԼՂ-ից մուտք գործած ավտոմեքենաների՝ մինչև 2024 թվականի հունվարի 1-ը առցանց եղանակով կնքվող ԱՊՊԱ պայմանագրերի դեպքում գանձել գումարի 50 տոկոսը:
Անհրաժեշտ է, սակայն, որ ավտոմեքենան բավարարի հետևյալ պայմաններին. ԱՊՊԱ պայմանագրի կնքման պահին հաշվառված լինի ԼՂ-ում, մինչև 2020 թվականի արտադրության լինի, չհանդիսանա պետական կամ համայնքային սեփականություն, սեփականության իրավունքն ապահովադրի անվամբ գրանցված լինի մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ը:
Նմանատիպ հոդվածներ
Հայ-վրացական սահմանային անցակետերում բեռնատարների կուտակում չկա․ ՊԵԿ
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կու...
Ինչու է կալանավորվել նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Aur...
Երևանի որոշ փողոցներ փակ կամ մասնակի փակ կլինեն
Աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ և մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։ Այս մ...
Երևանում բախվել են 48 երթուղին սպասարկող ավտոբուսը և Toyota Camry-ն. կան վիրավորներ
Այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնի...