Հայ-վրացական սահմանային անցակետերում բեռնատարների կուտակում չկա․ ՊԵԿ
ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից։
«Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում են առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել:
Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար, նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից էլ տեղեկատվություն է ստացվել, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ հայկական անցակետի վատ աշխատանքի արդյունքում 600 բեռնատար չեն կարողանում մուտք գործել Հայաստան:
Նմանատիպ հոդվածներ
ԼՂ-ից մուտք գործած մեքենաների համար հնարավորություն կտրվի ԱՊՊԱ պայմանագիր կնքել 50 տոկոս զեղչով
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյից հայտնում են` ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով Հայաստանում ԱՊՊԱ պայմանագի...
Ինչու է կալանավորվել նախկին պատգամավոր Արագած Ախոյանը
Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ կալանավորվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արագած Ախոյանը։ Aur...
Երևանի որոշ փողոցներ փակ կամ մասնակի փակ կլինեն
Աշնանային էտով պայմանավորված՝ նոյեմբերի 2-ին վաղ առավոտից մայրաքաղաքում փակ և մասնակի փակ կլինեն մի շարք փողոցներ։ Այս մ...
Երևանում բախվել են 48 երթուղին սպասարկող ավտոբուսը և Toyota Camry-ն. կան վիրավորներ
Այսօր տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ժամը 08:50-ի սահմաններում Անդրանիկի փողոցում բախվել են Toyota Camry մակնի...