Միջուկային հարվածը տարբերակներից մեկն է. իսրայելցի նախարարի հայտարարությունը և Նեթանյահուի արձագանքը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է Գազայի հատվածի վրա միջուկային ռումբ նետելու հնարավորության մասին Երուսաղեմի եւ հրեական պետության ժառանգության հարցերով նախարար Ամիհայ Էլիյահուի հայտարարությունները: Այս մասին հայտնում է ռադիո Kan-ը: Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամիհայ Էլիյահուի խոսքերը չեն համապատասխանում իրականությանը և կտրված են իրականությունից։ Իսրայելը և ՑԱԽԱԼ - ը գործում են միջազգային իրավունքի բարձրագույն չափանիշներին համապատասխան, և մենք կշարունակենք դա անել մինչև հաղթանակ», - ասել է Նեթանյահուն:
Նշենք՝ Kol Berama ռադիոկայանի եթերում, պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե պետք է արդյոք միջուկային ռումբ նետել պաղեստինյան անկլավի վրա, Էլիյահուն նշել է, որ «դա հնարավոր տարբերակներից մեկն է»: Ավելի ուշ նախարարը նշել է, որ «ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին պնդումը փոխաբերական է»:
«Բայց մեզ (Իսրայելին) միանշանակ անհրաժեշտ է հզոր եւ անհամաչափ պատասխան ահաբեկչությանը», - պարզաբանել է Էլիյահուն:
Նմանատիպ հոդվածներ
«Իսրայելի բանակի ստորաբաժանումներն ընդլայնել են ցամաքային գործողությունները». Հագարի
Իսրայելի ռազմական ստորաբաժանումները շարունակում են ընդլայնել ցամաքային գործողությունները Գազայի հատվածում: Այս մասին ճեպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր՝ գիշերը Գազայի հատվածում տեղի ունեցածից
Համացանցում հրապարակվել են տեսակադրեր, որտեղ երևում է գիշերը Գազայի հատվածում տեղի ունեցածը: ՀԱՄԱՍ-ի վերահսկողության տակ...
«Իսրայելը գտնվում է պատերազմական իրավիճակում, որը չի սկսել և որին չի ձգտել». Հագարի
Եգիպտոսը և ԱՄՆ-ն կընդլայնեն իրենց հումանիտար մատակարարումները Գազայի հատված, հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի թիվը
Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է հինգ հազարը, ավելի քան 15 հազար մարդ վիրավորվե...