Պուտինը ստորագրել է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի վավերացումը հետ կանչելու օրենք
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, ըստ որի Ռուսաստանը հետ է կանչում Միջուկային համապարփակ համաձայնագրի վավերացումը։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Պայմանագիրը Ռուսաստանի անունից ստորագրվել է Նյու Յորքում 1996 թվականի սեպտեմբերի 24-ին և նրա կողմից վավերացվել 2000 թվականի մայիսի 27-ին։ Փաստաթուղթը պետք է դառնար միջուկային բոլոր տեսակի փորձարկումները դադարեցնելու հիմնական միջազգային իրավական գործիքը։ Սակայն մինչ օրս պայմանագիրն ուժի մեջ չի մտել, քանի որ այն չի վավերացրել 44 պետություններից 8-ը, որոնք ունեն միջուկային զենք կամ դրանք ստեղծելու ներուժ։
Ինչպես նշվում է կից նյութերում, ընդունված օրենքը կոչված է վերականգնել միջուկային սպառազինությունների վերահսկման ոլորտում պարտավորությունների հավասարությունը։ Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փաստաթուղթը իրավական հիմք է ստեղծում Ռուսաստանի կողմից վավերացման փաստաթուղթը հետ կանչելու համար:
Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբ...
«Եթե ՀԱՄԱՍ-ը հաղթի, դուք կլինեք նրանց հաջորդ թիրախը». Նեթանյահուն
Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում։...