«Եթե ՀԱՄԱՍ-ը հաղթի, դուք կլինեք նրանց հաջորդ թիրախը». Նեթանյահուն
Իսրայելը չի համաձայնի հրադադարի, քանի որ դա կնշանակի պարտություն արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դեմ պայքարում։ Այս մասին The Wall Street Journal-ի սյունակում գրել է Հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Ինչպես Միացյալ Նահանգները չի համաձայնի հրադադարի [1941թ. ճապոնական] Փերլ Հարբորի վրա հարձակումից կամ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, Իսրայելը չի համաձայնի ՀԱՄԱՍ-ի հետ ռազմական գործողությունների դադարեցմանը հոկտեմբերին գրոհայինների հարձակումից հետո։ «Զինադադարի» կոչերը ՀԱՄԱՍ-ի, ահաբեկչության, բարբարոսության դիմաց պարտության կոչ են:
Ըստ Նեթանյահուի, Իրանը «ահաբեկչության առանցք է ստեղծել՝ զինելով, վարժեցնելով և ֆինանսավորելով» ՀԱՄԱՍ-ին Գազայի հատվածում, շիական Հեզբոլլահին Լիբանանում, հութիներին Եմենում և «այլ ահաբեկչական խմբավորումներին Մերձավոր Արևելքում և դրանից դուրս»: «Պայքարելով Համասի և իրանական խմբավորումների դեմ՝ Իսրայելը պայքարում է հենց քաղաքակրթության թշնամիների դեմ»,- ընդգծել է քաղաքական գործիչը։
Հրեական պետության ղեկավարը կոչ է արել «քաղաքակիրթ երկրներին» աջակցել Իսրայելին։ «Եթե ՀԱՄԱՍ-ը և չարիքի իրանական առանցքը հաղթեն, դուք կլինեք նրանց հաջորդ թիրախը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկիր Իսրայելի դեմ պատերազմ է հայտարարել
Եմենը պաշտոնապես հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը միջամտելու մասին։ Եմենի զինված ուժերի ներկայացուցչու...
ՊՆ-ն ՈՄԱ-ին ինժեներական աշխատանքների կատարման թույլտվություն չի տվել. ինչ են մանրամասնում կազմակերպությունից
«ՀՀ ԶՈՒ-ն սահմանային և թիկունքային պահպանության տեղամասերում ամրաշինական և ինժեներական աշխատանքները պատշաճ իրականացնում...
ԱՄՆ-ը հարձակվել է Սիրիայի արևելքում գտնվող զենքի պահեստի վրա
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը հարվածել են Սիրիայի արևելքում գտնվող իրանամետ խմբ...
Գազայի հյուսիսում 400 կիլոմետր ստորգետնյա թունելներ են փորվել. Իրանի ԳՇ պետ
Իսրայելը հերթական նվաստացուցիչ պարտությունը կկրի Գազայի հատված ցամաքային հարձակման ժամանակ, ասել է Իրանի ԶՈւ Գլխավոր շտա...