ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝ ոչ․ Գեղամ Գևորգյան
Մեր երկրի խնդիրը ոչ թե բարձր կամ ցածր գին ապահովելն է, այլ՝ մրցակցային գների ապահովումը։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ասաց Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը:
Ներկայացնելով իրավիճակը բենզինի շուկայում՝ նա վստահեցրեց, որ 2018 թվականից հետո Հայաստանում էականորեն փոխվել են բենզինի շուկայի դերակատարների ծավալները, հայտնվել են նաև նոր խաղացողներ։
Գեղամ Գևորգյանը նշում է, որ մեր երկրում դիզվառելիքի գները համեմատում են հարևան երկրների շուկաների հետ և համարում, թե Հայաստանում թանկ է։
«Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝ ոչ»,- ընդգծեց Գևորգյանը։
Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի նախագահը ներկայացրեց մանրամասներ, թե ինչու է այս համեմատությունը սխալ։
Նմանատիպ հոդվածներ
Համաշխարհային բանկը զգուշացնում է աշխարհին հնարավոր լուրջ վնասների մասին
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ աշխարհում տնտեսական զարգացմանը, հայտարարել Է Համաշ...
Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը շարունակվում է, սակայն ոչ Երասխում
Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոն...
Սանոսյանը պարզաբանում է «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ընթացքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դրական է համարում «Հյուսիս–հարավ» ճանապարհի մի շարք հա...
Ոչ բոլոր պայմանավորվածություններ են կատարվում. փոխվարչապետ
ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով։ Այս մասին...