Սանոսյանը պարզաբանում է «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ընթացքը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դրական է համարում «Հյուսիս–հարավ» ճանապարհի մի շարք հատվածներում շինարարության մեկնարկը։ Այս մասին նա ասաց ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։
Նախարարը նշեց, որ կառուցվել էր Երևան–Արտաշատ և Երևան–Աշտարակ հատվածն, ապա շինարարությունը կանգնել էր։ Նրա խոսքով` որոշ հատվածների վերաբերյալ դատական հարցեր կան․ դա է պատճառը, որ աշխատանքները կա՛մ կանգ են առել, կա՛մ դանդաղում են, բայց կարծես թե դրանք էլ են լուծում ստանում։
Մեկնարկել է Աշտարակ–Թալին հատվածի շինարարությունը, այդ գործընթացով զբաղվելու է 2 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրին 18 ամիս ժամկետ է տրված աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Սանոսյանի խոսքով` Լանջիկ–Գյումրի ճանապարհահատվածի շինարարությունը կավարտվի շուտով, որից հետո աշխատանքները կսկսվեն հարավում` Ագարակ–Քաջարան հատվածում։
«Մենք տրամադրված ենք իրականացնել այս նախագիծը, աշխատում ենք այդ ուղղությամբ, և խնդիրը բնավ ֆինանսների մեջ չէ։ Խնդիրը տարբեր քննարկումների, դժվարությունների, նախագծման և անհամաձայնությունների մեջ է դոնորների հետ և այլն»,– հավելեց նախարարը։
Դրա հետ մեկտեղ նախարարը կոնկրետ ժամկետներ չնշեց, թե երբ ճանապարհը լիովին պատրաստ կլինի։ Նրա խոսքով` ճանապարհի տարբեր հատվածների շինարարությունը սկսվել է տարբեր ժամանակներում և տարբեր ժամանակ է պահանջում ավարտելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Համաշխարհային բանկը զգուշացնում է աշխարհին հնարավոր լուրջ վնասների մասին
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ աշխարհում տնտեսական զարգացմանը, հայտարարել Է Համաշ...
Երասխի մետալուրգիական գործարանի կառուցումը շարունակվում է, սակայն ոչ Երասխում
Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոն...
Ոչ բոլոր պայմանավորվածություններ են կատարվում. փոխվարչապետ
ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկայի վերաբերյալ ոչ բոլոր պայմանավորվածություններն են իրականացվում ամբողջ ծավալով։ Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերցրեք բենզինի գինը, համեմատեք Վրաստանի գնի հետ, տեսեք՝ թա՞նկ է, թե՝ ոչ․ Գեղամ Գևորգյան
Մեր երկրի խնդիրը ոչ թե բարձր կամ ցածր գին ապահովելն է, այլ՝ մրցակցային գների ապահովումը։ Այս մասին ԱԺ-ում 2024 թվա...