«8 գյուղերն ազատելու համար մեզ մեկ-երկու ժամն էլ բավարար է»․ Ադրբեջանի պետական հեռուստաալիք
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի թելեգրամյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Ադրբեջանի պետական «Az.TV» հեռուստաալիքի կիրակնօրյա թողարկման մեջ հաղորդավարը վերլուծում է Փաշինյանի՝ Թբիլիսիում ունեցած ելույթը ու նշում․ «Սա նշանակում է, որ Փաշինյանը ութ գյուղերը Ադրբեջանին վերադարձնելու մտադրություն չունի։ Մենք 44-օրյա պատերազմում Ղարաբաղն ազատեցինք, մոտ 24 ժամում հայկական ահաբեկչությունից մաքրեցինք, ժամանակի տարբերության մասին մտածիր, Փաշինյան․․․ ութ գյուղերը ազատելու համար Ադրբեջանին մեկ կամ երկու ժամն էլ բավարար է։ Լավ մտածեք․․․»։
Շատ ավելի վաղ գրել էի, որ Փաշինյանի կողմից ՀՀ-ն Իրանին ու ՀՀ-ն Վրաստանին կապող ուղիների վրա առկա ստրատեգիական կետերը Ադրբեջանի կազմում ճանաչելը շատ մեծ ռիսկեր է ստեղծել ՀՀ-ի համար ոչ միայն հավանական ագրեսիայի, այլև բլոկադայի մեջ հայտնվելու տեսանկյունից։ Այժմ Ադրբեջանն արդեն պարզ տեքստով խոսում է իր մտադրությունների մասին։
Փաստացի, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կիլոմետրերով ճանաչելը դարձել է գործիք Ադրբեջանի ձեռքին մեր դեմ շարունակական ագրեսիաների գնալու համար։ Մինչդեռ իշխանությունները համոզում էին, որ դա է խաղաղության երաշխիքը․․․»։
Նմանատիպ հոդվածներ
Ռшզմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք․ ԱՀ նախագահ
Ռազմական գործողությունները սկսվելուց ժամեր անց հասկացա, որ մենակ ենք ադրբեջանական ագրեսիայի դեմ։ Ռուսական կողմը դիտորդի...
ՄԱԿ-ի ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ են արել անհապաղ հրաժարական տալ
ՄԱԿ-ում Իսրայելի դեսպանը Գիլադ Էրդանը կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշին կոչ է արել անհապաղ հրաժարական տալ․ &nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անկլավների թեմային չանդրադառնալը անխուսափելի է․ 29800 քմ կմ-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը
Անկլավների թեմային չանդրադառնալը անխուսափելի է մի պարզ պպատճառով, քանի որ 29800 քմ կմի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ ՀՀ ոչ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը ուղերձով դիմել է ամերիկացիներին և հայտարարություններ արել
Բայդենը ժողովրդին դիմում է Ուկրաինայի և Իսրայելի թեմայով. Ամերիկացիներին ուղղված իր հատուկ ուղերձը ԱՄՆ նախագահը սկս...