ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել. կան տուժածներ
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է վեց վիրավորի մասին։
Եգիպտական Al Qahera News հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի մոտակայքում։ Պայթյուն է լսվել հրթիռի ընկնելուց հետո, և, ըստ հեռուստաալիքի, դեպքը կապված է Իսրայելի և Գազայի միջև պատերազմի հետ։
Հրթիռը, որը հավանաբար արձակվել է Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինյալների միջև մարտերի ժամանակ, ընկել է եգիպտական Կարմիր ծովի առողջարանային Տաբա քաղաքի բժշկական հաստատության շրջակայքում, որը մոտ է Իսրայելի սահմանին:
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի վաղ առավոտյան, հրթիռը հարվածել է շտապօգնության կայանին և մոտակայքում գտնվող բնակելի շենքին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը տանկերով գիշերային հարձակում է կատարել Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը թիրախային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ տանկերի միջոցով։ Այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր հրետակոծություն` Գազայի հատվածում հիվանդանոցի մոտ
Նոր հրետակոծություն Գազայի հատվածում. կադրերը, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, ցույց է տալիս Իսրայելի հարվածը Խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ-ը ցուցադրել է նոր ստեղծված անօդաչու տորպեդոն
Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ ՀԱՄԱՍ-ը ցուցադրում է անօդաչու տորպեդոն: Նշվում է, որ «Ասեֆ» տորպեդոն ստեղծվել է Գա...