ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը տանկերով գիշերային հարձակում է կատարել Գազայի հատվածում
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը թիրախային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ տանկերի միջոցով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հղումով։
«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը տանկերի միջոցով թիրախային հարձակում է իրականացրել Գազայի հատվածի հյուսիսում՝ նախապատրաստվելով մարտերի հաջորդ փուլերին: Ռազմական գործողությունների ավարտին զինվորները լքել են տարածքը», - ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը հարվածներ է հասցրել նաև ՀԱՄԱՍ-ի զինյալներին Գազայի հատվածի հյուսիսում: Նշվում է, որ գիշերային մարտերի ընթացքում «իսրայելցի զինվորները հայտնաբերել և հարվածներ են հասցրել ահաբեկիչներին, նրանց ենթակառուցվածքին և հակատանկային հրթիռների արձակման կետերին, ինչպես նաև իրականացրել են մարտադաշտը նախապատրաստելու գործողություններ»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել. կան տուժածներ
Եգիպտոսի հանգստավայրերից մեկում հրթիռ է ընկել, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է վեց վիրավորի մասին։ Եգիպտական Al Qaher...
Հայաստանը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել ռուսական բազայից մինչև 2044 թվականը. «Известия»
Հայաստանը մինչև 2044 թվականը չի կարողանա միակողմանիորեն հրաժարվել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայից, պա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր հրետակոծություն` Գազայի հատվածում հիվանդանոցի մոտ
Նոր հրետակոծություն Գազայի հատվածում. կադրերը, ըստ համացանցում տարածված տեղեկատվության, ցույց է տալիս Իսրայելի հարվածը Խ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՄԱՍ-ը ցուցադրել է նոր ստեղծված անօդաչու տորպեդոն
Համացանցում կադրեր են տարածվել, որտեղ ՀԱՄԱՍ-ը ցուցադրում է անօդաչու տորպեդոն: Նշվում է, որ «Ասեֆ» տորպեդոն ստեղծվել է Գա...