ԱՄՆ-ի գրեթե 10 հազար բնակիչների մոբիլիզացրել են Իսրայելի բանակ
ԱՄՆ-ում 10 հազար մարդ է մոբիլիզացվել Իսրայելի բանակ, հայտնում է Washington Post թերթը՝ վկայակոչելով անանուն իսրայելցի դիվանագետին: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«ԱՄՆ-ում բնակվող մոտ10 հազար մարդ զորահավաքային ծանուցագրեր ստանալուց հետո զինվորական ծառայության է ներկայացել Իսրայելի բանակում»,- գրում է պարբերականը և հավելում, որ մոբիլիզացվածների թվում են «Իսրայելի հետ կապված» քաղաքացիներ, ինչպես նաև իսրայելցիներ, ուսանողներ և ԱՄՆ-ում աշխատողներ:
Պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր Իսրայելը ծառայության է կանչել 300 հազար պահեստազորայինների։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն էլ իր հերթին հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ին կպատասխանի «անողոք կրակով» խաղաղ պաղեստինցիների մահվան դեպքում: Աբդոլլահիյանը կարծում է, որ ԱՄՆ-ն ոչ միայն ռազմական և քաղաքական աջակցություն է ցուցաբերում Իսրայելին, այլև ղեկավարում է ռազմական գործողությունները տարածաշրջանում: Իրանի ԱԳՆ-ի կարծիքով՝ Վաշինգտոնը շահագրգռված է Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնմամբ: