ՀԱՄԱՍ-ն օգնություն է խնդրում
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է, որ Գազայի հատվածի դեմ ագրեսիայի շարունակումն ամբողջ տարածաշրջանը դուրս կբերի վերահսկողությունից։ Նա արաբական և իսլամական երկրներին կոչ է արել զենքով ու ֆինանսներով աջակցել շարժմանը։ Տեղեկությունը հայտնում է kommersant.ru-ն:
«Գազայում դիմադրությունը շարունակվում է։ Կոչ եմ անում արաբական և իսլամական ազգերի ժողովուրդներին և աշխարհի ազատ մարդկանց այդ դիմադրությանն ու հեղափոխությանն աջակցել գումարով և զենքով»,- ասել է Հանիեն:
Շարժման քաղբյուրոյի ղեկավարը նաև կոչ է արել բացել հսկիչ անցակետեր Գազայի հետ սահմանին և ուղարկել նրան այն ամենը, ինչ անհրաժեշտ է՝ առանց սահմանափակումների և պայմանների: Նա մասնվորապես պնդում է, որ վերականգնվի էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարումը։
«Ես կոչ եմ անում բոլոր նախագահներին, առաջնորդներին, գաղափարական առաջնորդներին և հասարակական կարծիք ստեղծողներին հստակ և միանշանակ վերահաստատել պաղեստինյան դիմադրության օրինականությունը, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի օրինականությունը»,- հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ ՑԱԽԱԼ-ը փորձում է շրջափակման մեջ վերցնել Գազան և այլ քաղաքներ
Հրապարակվել է Իսրայելի ցամաքային ռազմական գործողության ներկայիս քարտեզը Գազայի հյուսիսային հատվածում։ Քարտեզում երևում է...
Ռազմական փորձագետներն ասում են՝ ով կհաղթի ռուս-ուկրաինական պատերազմում
Ռազմական փորձագետների համար ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարող հաղթել մարտի դաշտում, միայն արևմտյան քաղաքական գործիչները չ...
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին հայտնել է հրադադարի պայմանները
Իսրայելն առաջարկել է հրադադար՝ բոլոր պատանդներին ազատելու և Գազայի հատվածից զոհված իսրայելցիների մարմինները հանձնելու դի...
Ինչու է Նեթանյահուն հրաժարվել ստորագրել Գազայում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու հրամանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայի հատվածում լայնածավալ ցամաքային գործողություն սկսելու...