
Ռազմական փորձագետներն ասում են՝ ով կհաղթի ռուս-ուկրաինական պատերազմում

Ռազմական փորձագետների համար ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարող հաղթել մարտի դաշտում, միայն արևմտյան քաղաքական գործիչները չեն համարձակվում դա խոստովանել։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ հակամարտության մեկնարկին Արևմուտքն Ուկրաինային ասել է. «դուք կռվում եք և արյուն եք թափում, շատերն են զոհվել, Ուկրաինայի կորուստները հսկայական են, իսկ մենք փող և ռազմական միջոցներ ենք տալիս»։ Այսպիսով, Կիևի հաղթանակը իրական սցենար էր ներկայացվում։
«Քանի դեռ դա իրական սցենար է, կարելի է ասել, որ մենք գումար կտանք դրա իրականացման համար։ Բայց հիմա բոլորը գիտեն, բայց չեն համարձակվում բարձրաձայնել, որ այդ ռազմավարությունը ձախողվել է։ Միանգամայն ակնհայտ է, որ այդպես չի ստացվի, ուկրաինացիները ճակատում չեն հաղթի»,- ասել է Օրբանը Kossuth ռադիոյի եթերում։
«Դրա մասին արդեն բոլոր ռազմական փորձագետներն են ասում ու գրում, միայն քաղաքական գործիչները չեն համարձակվում ասել, որ վատ ռազմավարություն են ընտրել»,- հավելել է նա:
Նրա խոսքով՝ հասկանալի է, որ ուկրաինացիները ճակատում չեն հաղթի, իսկ ռուսները ճակատում չեն պարտվի, եւ խոսք չկա այն մասին, որ Ռուսաստանի նախագահը կհեռացվի իր պաշտոնից, ինչն ի սկզբանե մտնում էր Արեւմուտքի ռազմավարության մեջ: