Ռազմական

Զոհված իսրայելցիների 80 տոկոսից ավելին խաղաղ բնակիչներ են եղել

Զոհված իսրայելցիների 80 տոկոսից ավելին խաղաղ բնակիչներ են եղել

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակման հետևանքով զոհված իսրայելցիների ավելի քան 80 տոկոսը խաղաղ քաղաքացիներ են եղել: Այս մասին հայտնել է Kan պետական հեռուստառադիոընկերությունը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 

Հեռուստաընկերության տվյալներով՝ ներկա պահին հաջողվել է ճանաչել առնվազն 808 զոհվածների մարմինները, որոնցից 701-ը նախապատրաստում են թաղման։ 

 

«ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի առնվազն 84 տոկոսը Իսրայելի պաշտպանության բանակի զինծառայողներ չեն եղել»,- ընդգծում է Kan-ը:

 

Այս պահի դրությամբ իսրայելական կողմը հայտնել է 1,5 հազար զոհվածների մասին, ավելի քան 4,5 հազար մարդ վիրավորվել է:

 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250