ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաձգություն ԱՄՆ-ում. զոհվել է 22 մարդ, վիրավորվել՝ 60-ը
Առնվազն 22 մարդ է զոհվել, 60` վիրավորվել ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է Fox News-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հանցագործը կրակ է բացել երեք վայրերում՝ ռեստորանում, խանութում և զվարճանքի կենտրոնում։
ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում անհայտ անձը զենքը ձեռքին ուղղակի գնդակահարել է մարդկանց: Նահանգի մեծությամբ երկրորդ քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում պատսպարվել անվտանգ վայրերում։ Ոստիկանությունը հրապարակել է կասկածյալի լուսանկարը։
Մեյնի ոստիկանությունը քիչ առաջ բացահայտել է Լյուիսթոնում կրակ բացած զինված անձի ինքնությունը՝ 40-ամյա Ռոբերտ Քարդը:
Ոստիկանությունը դեռ փնտրում է կասկածյալին՝ նա դեռ ձերբակալված կամ վնասազերծված չէ. Իրավապահների խոսքով զինված է և ծայրահեղ վտանգավոր։ Այս պահին առկա տեղեկությունների համաձայն հանցագործը, զենքի ինստրուկտոր է եւ ծառայել է ԱՄՆ բանակի պահեստազորում։
Ամռանը նրան ազատ են արձակել հոգեբուժարանում բուժվելուց հետո։ Մեյնում տեղի ունեցած հրաձգությունը 2023 թվականին ԱՄՆ-ում 565-րդ զանգվածային հանցագործությունն էր։
[03f6773982b9f8bf289e832e7f2be928.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվայում գազատար է այրվում
Մոսկվայի Համակցված ջերմաէլեկտրակայան16-ի տարածքում գազատար է բռնկվել: Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։ Հրատարակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսում զանգվածային ավտովթարի հետևանքով 32 մարդ է զոհել, 60-ը՝ վիրավորվել
Եգիպտոսի Կահիրե-Ալեքսանդրիա մայրուղում զանգվածային ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 32 մարդ, ևս 60-ը՝ վի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին պայթյուն` Թբիլիսիի բնակելի շենքերից մեկում
Թբիլիսիի Վազիսուբանի թաղամասի բազմահարկ բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել. Այս մասին հայտնում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հզոր պայթյուն` նավթավերամշակման գործարանի տարածքում. վարկած կա, որ ենթարկվել է ԱԹՍ-ի հարձակմանը. ՌԴ
Կրասնոդարի երկրամասի Սեվերսկի շրջանի Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի տարածքում հզոր պայթյուն է տեղի ունեցել, SHOT-ին...