ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դրանով մենք հաստատում ենք ԼՂ–ից բռնի տեղահանվածների փախստական լինելու հանգամանքը. Փաշինյան
ՀՀ կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դա բոլոր իրավունքները պաշտպանելու հնարավորություն կտա նրանց։ Որոշման էությունն այն է, որ դրանով մենք հաստատում ենք ԼՂ–ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների փախստական լինելու հանգամանքը, որպեսզի և՛ տեղական, և՛ միջազգային առումներով նրանց իրավունքները պաշտպանելու իրավունքներն ավելի ընդլայնվեն»,– ասաց Փաշինյանը։
Վարչապետն ընդգծեց, որ այդ որոշման ընդունումից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցները կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
«Մենք հնարավոր արագ ձևերով այդ հարցերը կլուծենք»,– վստահեցրեց Փաշինյանը։
Դա կհաստատվի կառավարության որոշմամբ, ոչ թե օրենքով, որովհետև, ըստ նրա, օրենք ընդունելու տևողությունն ավելի երկար է, քան կառավարության որոշումը։ Այդ պատճառով, նրա համոզմամբ, օգտագործել են և օգտագործում են ՀՀ կառավարության որոշումները, որոնք գոնե կարճաժամկետ առումով հասցեագրում են հարցերը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք կսահմանվի
ԱԺ-ն քննարկում է օնլայն և անհատական տաքսի ծառայությունների համար տուրք սահմանելու մասին օրենսդրական նոր նախագիծ։ «Ո...
ՏԵԱՆՅՈՒԹ․ «Ես այնտեղ չեմ եղել»․ մանրամասներ Խաչատրյանի գործով շինծու դատավարությունից
Բաքվում շարունակվում է ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանի շինծու դատավարությունը։ Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժամանակավոր կացարանում բնակվելու համար ամսական 40 000 դրամ կտրամադրվի արցախցիներին
ՀՀ կառավարությունը սկսում է 2023 թ. հոկտեմբեր ամսվա 40+10 հազար դրամների հատկացումը ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց։ Այդ մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրք տղամարդն առևանգել է 4-ամյա դստերը․ մանրամասներ՝ Համբուրգի օդանավակայանից
Համբուրգի օդանավակայանում զինված տղամարդը, պարզվել է, որ ազգությամբ թուրք է. նա ուզում է երեխային առևանգել և նրա հե...