Ինչ է քննարկվել «3+3» ձևաչափով հանդիպման ընթացքում. Միրզոյանը պատասխանում է
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը և վերագործարկումը խրախուսելու համար ՀՀ կառավարությունը համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ։ Խոսքը այսպես կոչված «խաղաղության խաչմերուկի» մասին է։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք համոզված ենք, որ Հայաստանի տարածքով անցնող ռեգիոնալ կամ մեծ տարածաշրջանային կամ մեծ միջազգային կոմունիկացիոն, լոգիստիկ ենթառակուցվածքները կնպաստեն տարածաշրջանում խաղաղության կառուցմանը։ Դրա առաջին շահառուն և առաջ մղողը Հայաստանի Հանրապետությունն է»,– նշեց Միրզոյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ է քննարկվել «3+3» ձևաչափով հանդիպման ընթացքում ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ, Միրզոյանը պատասխանեց, որ ըստ էության, ասվել է այն, ինչ միշտ է ասվում։
Նախարարը նշեց` եթե կան երկրներ, որոնք այլ կերպ են պատկերացնում ենթակառուցվածքների ապաշրջափակումը, դա չի կարող տեղի ունենալ։ Միրզոյանը հավելեց` ամեն ինչ պետք է արվի միջազգային իրավունքին համապատասխան, տվյալ դեպքում` մեր ինքնիշխանության և իրավազորության հարգմամբ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն կանչել է Մոսկվայում Հայաստանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարին․ Զախարովա
Հոկտեմբերի 25-ին ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ՌԴ ԱԳՆ։ Այս մասին ճեպազրույցում ասել է Մարիա Զախարո...
Հայաստանը տվել է իր համաձայնությունը Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկին․ ԱԳ նախարար
Ռուսական կողմը դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու առաջարկով, և Հայաստանը տվել է իր համաձայնությունը։ Այս մասին Ազ...
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը․ ինչ են մեկնաբանում ՀՀ Կառավարությունից
Հայաստանի և Ադրբեջանի վարչապետների շփումը ոչ պաշտոնական է եղել։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ Կառավա...
Կարմիր խաչը հաստատեց` այցելել է Արցախի նախկին նախագահներին և այլ պաշտոնատար անձանց
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի կողմից առևանգված և Բաքվում կալանքի տակ պահվող Արց...