ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարիներով մի կազմակերպություն է որոշել TV-ների ռեյտինգը, ինչը օբյեկտիվ չի եղել. Գաբրիելյան

Հայաստանում առաջ է եկել ռեյտինգային հեռուստաալիքների և հեռուստածրագրերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտություն։ Այս մասին Ազգային ժողովում, «Տեսալսողական մեդիաների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 24-ին ասել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

 

Օրինագծի հիմքում իրավանորմատիվային ակտերն են և տարածաշրջանի երկրների, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների փորձը։

 

«Նախատեսվում է ստեղծել գործիքանի առկա հեռուստալսարանի ուսումնասիրման համար, ձեւավորել Արդյունաբերական կոմիտե, ինչպես նաև գովազդի շուկայի գների սանդղակ»,- ասել է Գաբրիելյանը։

 

Դա շատ կարևոր է  գովազդային շուկայի շահառուների համար, ասել է նա։

 

Հետազոտությունները կանցկացնեն մասնագիտացված կառույցները։ Ընդ որում՝ հաշվի առնելով միասնական չափորոշիչները։ Այս բոլոր հարցերով կզբաղվի Արդյունաբերական կոմիտեն։ Դրա կազմի մեջ կարող են մտնել խոշոր գովազդատուները, ինչպես նաև տեսալսողական հեռարձակման կազմակերպությունները։ Պետության մասնակցությունն այդ գործընթացներին զրոյական կլինի։ Այդ կոմիտեի միջոցով, մրցութային հիմքով, նախատեսվում է ընտրել կազմակերպություններ, որոնք կիրականացնեն ռեյտինգային չափումները։ Կորոշվեն չափորոշիչները, որոնցով նրանք կառաջնորդվեն։

 

Հեռուստաընկերություններն իրենց հերթին, որոնք աշխատում են Հանրային մուլտիպլեքսում, ձայների մեծամասնությամբ պարտավորվելու են ձեւավորել խորհուրդ։ Նրա խնդիրն է լինելու այն կազմակերպության ընտրությունը, որն էլ կիրականացնի չափումները։ Դրանց տվյալները կդառնան հիմք գովազդի բաշխման համար։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ