ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Էսպես ա եղել՝ խելոք չեն պահո՞ւմ, գովազդ չի գնա». Սիսակ Գաբրիելյան
Խորհրդարանը քննարկում է ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով, ըստ նրա, փորձ է արվում պաշտպանել հեռուստաընկերությունների ֆինանսական հոսքերը:
«Նախագծով առաջարկվում է, որ հանրային մուլտիպլեքսում առկա հեռուստաընկերությունների 50+ տոկոսը միանա ու իրենք ստեղծեն խորհուրդ, որը կընտրի չափումներ իրականացնող կազմակերպության ու իրենք վերահսկողություն կունենան այդ ընկերության նկատմամբ»,- ասել է Գաբրիելյանը՝ ներկայացնելով նաև շահառուների պարզաբանումները, ըստ որի՝ ֆինանսավորումն անարդարացի է բաշխվել. «Էսպես ա եղել, ասենք՝ կոալիցիայի մեջ ե՞նք եղել Դաշնակցության հետ, «Երկիր մեդիա»-ի ռեյտինգը մի քիչ կբարձրացնենք, գովազդից փող կգա, կոալիցիայի մեջ չե՞նք, խելոք չեն պահո՞ւմ, գովազդ չի գնա: «Կենտրոն» հեռուստաընկերությունը պետք ա՞ ռեյտինգ չունենա, չի ունենա, գովազդ չի գա»,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով պետությունը զրո դերակատարում է ունենալու ռեյտինգերի չափումն իրականացնող ընկերության ընտրության հարցում:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարչապետը ԼՂ–ի հայաթափման համար մեղադրել է ՌԴ խաղաղապահներին ու ՄԱԿ–ին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղի հայաթափման համար մեղադրում է ՌԴ խաղաղապահ զորախմբին ու ՄԱԿ–ին։ Նա այդ մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցանկանում էին զավթել ՀՀ պետական նշանակության շինություններ․ ԱԱԾ բացահայտումը
ՀՀ ԱԱԾ քննչական և սահմանադրական կարգի պահպանության ու ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունների ծառայողների իրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանական ԶՈւ-ն դուրս պետք է գա ՀՀ տարածքից․ Գեղարքունիքի մարզպետ
Գեղարքունիքի մարզում իրավիճակը հանգիստ ու հանդարտ է, անվտանգային առումով որևէ փոփոխություն չկա։ Այս մասին լրագրողների հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը` Հայաստան այցի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մշտական կապի մեջ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Անդրադառնալո...