Ռազմական

ՀԱՄԱՍ–ը մի քանի ժամվա ընթացքում Կարմիր Խաչին կփոխանցի 50 պատանդի

ՀԱՄԱՍ–ը մի քանի ժամվա ընթացքում Կարմիր Խաչին կփոխանցի 50 պատանդի

Քաթարի մասնակցությամբ բանտարկյալներին տուն տեղափոխելու շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին: ՀԱՄԱՍ-ը մի քանի ժամվա ընթացքում Կարմիր Խաչին կհանձնի մոտ 50 օտարերկրյա պատանդների, հայտնում է i24news-ը։ 

 

Գերիների բերման մոտավոր վայր է նշանակվել հարավային Խան Յունիս քաղաքը, որի ուղղությամբ հրետակոծությունն Իսրայելի պաշտպանության բանակը դադարեցրել է գերիներին վերադարձնելու գործողություն իրականացնելու համար։ Լրատվամիջոցների տվյալներով՝ պաղեստինցի զինյալներն ակնկալում են վառելիք ստանալ մարդկանց դիմաց։ 

Գազայի հատվածում իսրայելցի պատանդների թիվը 200-ից մի քիչ ավելի է: ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել հինգ մարդու՝ երկու ամերիկուհիների՝ «մարդասիրական նկատառումներով» և մեկ իսրայելցի կնոջ երկու փոքր երեխաների հետ: Գազայի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները խլում են նաև պատանդների կյանքեր. նրանցից մոտ 20-ը մահացել են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250