«Այդ իշխանությունները մի օր ասում են ստորագրել են, մի օր ասում են չեն ստորագրել». Անդրանիկ Քոչարյան
Արցախի իշխանությունները պետք է պատասխանեն այն հարցերին, որոնց սպասում է արցախահայությունը Հայաստան տեղափոխվելուց հետո։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Այդ իշխանությունները մի օր ասում են ստորագրել են, մի օր ասում են չեն ստորագրել։ Մի օր ասում են` էս պաշտոնյանները պետք է պաշտոնյա մնան, մյուսները պետք է չմնան։ Եվ մեկ էլ ասում են` պետք է գլուխ ջարդեն։ Դե ես էլ ասում եմ` չէ, պարոն Շահրամանյան, դուք 22 ձայնով նախագահ եք դարձել, հիմա ժամանակն է, որ գլուխներ փրկեք»,– ասաց նա։
Անդրադառնալով Սամվել Շահրամանյանի հայտարարությանը, թե Արցախի լուծարման մասին փաստաթուղթը սահմանադրական ուժ չունի` Անդրանիկ Քոչարյանը ասաց, բա էտ դեպքում ինչո՞ւ է արցախահայությունը լքել իրենց տները։
«Էտ դեպքում ինչ գործ ունի նա Հայաստանում։ Նա պետք է հիմա պաշտոնավարեր Արցախում»,– ասաց նա։
Անդրանիկ Քոչարյանը վստահեցրեց նաև, որ ամեն օր հանդիպում է Արցախի ներկայացուցիչների հետ ու քննարկում է անվտանգային հարցեր։
Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 20-ին, Արցախից բռնի տեղահանված հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ներկայացուցչության մոտ՝ բողոքելով Արցախի պետհիմնարկների աշխատակիցների աշխատավարձերի վճարումը դադարեցնելու որոշման դեմ։ Քաղաքացիների հետ սկզբում դրսում, ապա ներսում հանդիպեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։
Նմանատիպ հոդվածներ
Տոյվո Կլաարը` Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, թե հոկտեմբ...
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները
Երևանի ավագանու ՔՊ և «Մայր Հայաստան» խմբակցությունների մի խումբ անդամներ վայր են դրել իրենց մանդատները: «Մայր Հայաս...
Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. Վահան Կոստանյան
ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը հայտարարել է, թե Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առա...
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Թբիլիսի. հայտնի է պատճառը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Վրաստան, հայտնում են կառավարության մամուլի ծառայու...