Աշխարհն այլևս չի պտտվի Միացյալ Նահանգների շուրջ․ Պեսկով
Կրեմլն աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ աշխարհին նոր կարգ է պետք, սակայն Մոսկվան համաձայն չէ, որ այդ աշխարհակարգը կարող է կառուցել Վաշինգտոնը։ Այս մասին, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք միանգամայն համաձայն ենք պարոն Բայդենի հետ: Սա հազվադեպ դեպք է, երբ մենք միանգամայան համաձայն ենք նրա ասածների հետ: Իրոք, աշխարհին անհրաժեշտ է նոր աշխարհակարգ՝ հիմնված բոլորովին այլ սկզբունքների վրա», - ասել է Պեսկովը:
Կրեմլի կարծիքով՝ այս աշխարհակարգը պետք է զերծ լինի կառավարման բոլոր մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու, իր կամքն ու որոշումները այլ երկրներին պարտադրելու փորձերից։
«Հակառակը, պետք է լինի աշխարհակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և ոչ թե «կանոնների», հիմնված փոխադարձ հարգանքի, փոխշահավետության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և այլնի վրա», - հավելել է Պեսկովը:
Սակայն, շարունակել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը, Կրեմլը համաձայն չէ Բայդենի հետ նրա հայտարարության մեկ այլ հատվածում։ «Պարոն Բայդենը ևս մեկ արտահայտություն արեց. «ԱՄՆ-ն ի վիճակի է կառուցել նման աշխարհակարգ»: Այստեղ, այս մասով, մենք համաձայն չենք»,- ընդգծել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն՝ Թեհրանում կայանալիք «3+3» ձևաչափով հանդիպմանը մասնակցելու մասին
Հոկտեմբերի 23-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իրանական կողմի հրավերով Թեհրանում կմասնակցի տարածաշրջանային...
Սուրեն Պապիկյանը մեկնել է Ֆրանսիա․ ինչ համաձայնագիր կարող է ստորագրվել
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին...
Սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակցության նոր ծրագիր․ Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների համար սկսում ենք առաջնահերթ ծախսերը հոգալու ֆինանսական աջակ...
Թեհրանում Միրզոյանն ու Բայրամովը ոչ պաշտոնական շփում են ունեցել
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Թեհրանում 3+3 ձևաչափով հանդիպման շրջանակներում ոչ պաշտոնական շփում է...